Porsche-ը եւ Volkswagen-ը հայտարարել են միաձուլման մասին<br />


 

Porsche-ը եւ Volkswagen-ը հայտարարել են միաձուլման մասին

  • 07-05-2009 17:41:00   | Գերմանիա  |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Porsche Automobil Holding SE եւ Volkswagen AG ավտոմոբիլային ընկերությունները համաձայնության են եկել ստեղծելու «ինտեգրացված ավտոմոբիլային կոնցեռն», հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: «Երկու ձեռնարկությունների վարչությունները վերջին շաբաթներին ինտենսիվ բանակցություններ էին վարում իրենց համագործակցությունը խորացնելու վերաբերյալ: Porsche Automobil Holding SE-ի ընտանեկան բաժնետերերը չորեքշաբթի Շտուտգարտում քննարկել են այդ քննարկումների ընթացքում մշակված առաջարկները` հաշվի առնելով կապիտալի փոփոխման կորպորատիվ միջոցառումները եւ կողմ են արտահայտվել ինտեգրացված ավտոմոբիլային կոնցեռնի ստեղծմանը»,- ասվում է Porsche-ի մամլո տեղեկագրում: Միասնական ղեկավարմամբ կոնցեռնի վերջնական կառույցում իրենց գոյությունը կշարունակեն բոլոր 10 ներկայումս թողարկվող մակնիշները, ասվում է մամլո տեղեկագրում, ընդ որում, դրանցից յուրաքանչյուրը կմնա ինքնակա, այդ թվում` Porsche-ն: Մարզական մեքենաների Porsche կոնցեռնը Volkswagen-ի բաժնետոմսեր ձեռք է բերել 2005 թվականին եւ հետզհետե իր բաժնեմասը սիրված գերմանական ավտոարտադրական ձեռնարկությունում հասցրել մինչեւ 51 տոկոսի:
Նոյյան տապան  -   Միջազգային