Porsche-ը եւ Volkswagen-ը յայտարարել են միաձուլման մասին<br />


Porsche-ը եւ Volkswagen-ը յայտարարել են միաձուլման մասին

  • 07-05-2009 17:41:00   |   |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Porsche Automobil Holding SE եւ Volkswagen AG աւտոմոբիլային ընկերութիւնները համաձայնութեան են եկել ստեղծելու «ինտեգրացված աւտոմոբիլային կոնցեռն», հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: «Երկու ձեռնարկութիւնների վարչութիւնները վերջին շաբաթներին ինտենսիվ բանակցութիւններ էին վարում իրենց համագործակցութիւնը խորացնելու վերաբերեալ: Porsche Automobil Holding SE-ի ընտանեկան բաժնետէրերը չորեքշաբթի Շտուտգարտում քննարկել են այդ քննարկումների ընթացքում մշակուած առաջարկները` հաշուի առնելով կապիտալի փոփոխման կորպորատիվ միջոցառումները եւ կողմ են արտայայտուել ինտեգրացված աւտոմոբիլային կոնցեռնի ստեղծմանը»,- ասւում է Porsche-ի մամլոյ տեղեկագրում: Միասնական ղեկավարմամբ կոնցեռնի վերջնական կառոյցում իրենց գոյութիւնը կշարունակեն բոլոր 10 ներկայումս թողարկվող մակնիշները, ասւում է մամլոյ տեղեկագրում, ընդ որում, դրանցից իւրաքանչիւրը կմնայ ինքնակա, այդ թւում` Porsche-ն: Մարզական մեքենաների Porsche կոնցեռնը Volkswagen-ի բաժնետոմսեր ձեռք է բերել 2005 թուականին եւ հետզհետէ իր բաժնեմասը սիրուած գերմանական ավտոարտադրական ձեռնարկութիւնում հասցրել մինչեւ 51 տոկոսի:
  -   Միջազգային