Շվարցենեգերը ուզում է օրինականացնել մարիխուանայի<br /> օգտագործումը<br />


Շվարցենեգերը ուզում է օրինականացնել մարիխուանայի
օգտագործումը

  • 06-05-2009 16:44:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 6 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է թեթեւ թմրադեղերի օրինականացման հարցը քննելու իր պատրաստակամության մասին: Շվարցենեգերը, խոսելով իր ծրագրերի մասին, հատուկ ընդգծել է, որ խոսքը բացառապես վերաբերում է մարիխուանային: Միեւնույն ժամանակ, նա առիթը բաց չի թողել հիշեցնելու, որ անձամբ դեմ է թմրանյութերի օգտագործմանը, թեկուզ ամենաթեթեւ տեսակի: 1996 թվականին հենց Կալիֆորնիան էր առաջինը ԱՄՆ-ի նահանգներից, որ թույլատրեց մարիխուանայի լեգալ օգտագործումը նահանգի տարածքում, ճիշտ է, բացառապես բժշկական նպատակներով, հաղորդում է MIGnews.com-ը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play