Երեւանի դպրոցների բուֆետներում վաճառվող սննդամթերքը չի<br /> համապատասխանում սննդամթերքի անվտանգության պահանջներին<br />


Երեւանի դպրոցների բուֆետներում վաճառվող սննդամթերքը չի
համապատասխանում սննդամթերքի անվտանգության պահանջներին

  • 04-05-2009 18:15:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությունը հունվար-մարտին ստուգումներ է իրականացրել Երեւանի եւ հանրապետության մարզերի 710 տնտեսվարող սուբյեկտներում, որից 475-ը` խանութներում, 160-ը` հանրային սննդի կազմակերպություններում (ռեստորան, սրճարան եւ այլն), 75-ը` արտադրամասերում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց տեսչության իրավական ապահովման եւ տեղեկատվության բաժնի պետ Սուսաննա Մինասյանը, անցկացված ստուգումների արդյունքում տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 33 մլն 440 հազ. դրամ: Ս.Մինասյանը նշեց, որ մայիսի 1-ը ներառյալ հանրապետությունում ստուգումներ է իրականացվել 940 տնտեսվարող սուբյեկտներում, որոնցից 230-ի ստուգման արդյունքները ամփոփման փուլում են: Նրա խոսքերով, առավել հաճախ արձանագրվող խախտումների թվում է պիտանելիության ժամկետն անցած, առանց համապատասխան մակնշման, առանց սերտիֆիկատների կամ համապատասխան տեխնոլոգիական հրահանգների սննդամթերքի վաճառքը: Միաժամանակ նշվեց, որ վերջին շրջանում հանրային սննդի օբյեկտներում նվազել են կենդանական ծագման սննդամթերքների առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության վաճառքի դեպքերը: Ս.Մինասյանը հայտնեց, որ տեսչությունը ներկայումս ստուգումներ է իրականացնում Երեւանի 10 հանրակրթական դպրոցներում: Նշվեց, որ 2008թ.-ին ընդհանուր առմամբ ստուգվել է 71 դպրոց, որոնցից միայն 17-ում խախտումներ չեն հայտնաբերվել: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ դպրոցների բուֆետներում վաճառվող սննդամթերքը չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության պահանջներին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play