Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ


Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ

  • 23-05-2020 10:54:51   | Հայաստան  |  Մշակույթ

 
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» վարպետաց դասերի շարք» նախագծի երրորդ դասը կվարի մեր ժամանակների ամենատաղանդավոր թավջութակահարուհիներից մեկը՝ Անյա Լեխները։
 
Անյա Լեխները՝ որպես մենակատար, հանդես է գալիս աշխարհի լավագույն նվագախմբերի հետ։ Նա ելույթ է ունենում նաև որպես կամերային երաժիշտ և մասնակցում տարբեր երաժշտական ոճեր ընդգրկող բազմաբնույթ նախագծերի։ Նա համագործակցել է Տիգրան Մանսուրյանի, Վալենտին Սիլվեստրովի, Թինու Կիրվիթսի և աշխարհահռչակ այլ կոմպոզիտորների հետ։
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ անվճար միանալու այս վարպետաց դասին։
 
Վարպետաց դասի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://bit.ly/36oMzRV:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play