Ոչ մի ձևաչափով ընդունելի չէ «հարցերով» մարդու տուն մտնելը, կնոջն ու անչափահաս երեխաներին ահ ու սարսափի ենթարկելը


Ոչ մի ձևաչափով ընդունելի չէ «հարցերով» մարդու տուն մտնելը, կնոջն ու անչափահաս երեխաներին ահ ու սարսափի ենթարկելը

  • 23-05-2020 15:09:14   | Հայաստան  |  Իրավունք

Ճանաչելով փաստաբան Տիգրան Աթանեսյանին՝ վստահ եմ, որ Աթանեսյանը ձիգ տղա ա ու ինքը որևէ մեկի ոչ աջակցության կարիքը ունի, ոչ էլ՝ սատարման։
 
Բայց էս պատմության մեջ կա մի նողկալի դրվագ։
 
Տիգրան հետ "հարցեր" ունեցողները իրենց "հարցերով" հասել են Աթանեսյանենց տուն, որտեղ եղել են կինը և անչափահաս երեխաները։
 
Ինձ բացարձակ հետաքրիր չի, թե
 
ինչ "հարցեր" են ունեցել "այցելուերը",
ինձ բացարձակ հետաքրքիր չի, թե ինչ ա նախորդել "այցին",
ինձ բացարձակ հետաքրքիր չի, թե ով ինչ "մեղքի" բաժին ունի էս պատմության մեջ։
 
ՈՐՈՎՀԵՏԵՎ
 
ՈՉ ՄԻ ձևաչափով ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԻ "հարցերով" մարդու տուն մտնելը, կնոջը ու անչափահաս երեխաներին ահ ու սարսափի ենթարկելը։
 
Աթանեսյան Տիգրանի հետ կարող ենք ունենալ և ունենք սկզբունքային տարաձայնություններ բազմաթիվ հարցերի շուրջ, ԲԱՅՑ ՈՉ ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ։
 
Հ․Գ․
Ցանկացած վիրավորոնք հեռացնելու եմ։
Չափն անցնողներին արգելափակելու եմ։
 
Իրավապաշտպան
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք