Կապանի դեպքերը սթափվելու ահազանգ է հեղափոխությանը


Կապանի դեպքերը սթափվելու ահազանգ է հեղափոխությանը

  • 25-05-2020 15:39:16   | Հայաստան  |  Իրավունք

Ամենևին չեմ ցանկանում անրադառնալ Կապանի միջադեպի իրավական պատճառներին, զուտ անմեղության կանխավարկածի սկզբունքից ելնելով, որը ինձ համար իրավաբանության հիմքն է:
 
Նշեմ միայն փաստերը՝
Ոստիկանության որոշակի գործողությունների՝ ձերբակալություն, առերևույթ բռնություն, հետևանքով Քաջարան քաղաքի բնակչության մի ստվար զանգված շրջափակեց Սյունիքի մարզային ոստիկանության շենքը և կանգնած մնաց նույնիսկ հորդառատ անձրևի տակ:
Անմիջապես համացանցը հավաքված ժողովրդին որակեց պիցայակեր, ծախված, Վանեցյանի, Միշիկի կամակատարներ: Քաղաքապետը միանգամից որակվեց որպես կոռուպցիոներ և հանցագործ:
Իշխանության ներկայացուցիչները որակեցին տեղի ունեցողը որպես պայքար կրիմինալի և կոռուպցիայի դեմ հայտարարեցին որ դիմելու են կոշտ միջոցների: Ներքին զորքերը շարժվեցին դեպի Սյունիք:
Սա օրվա խրոնոլոգիան:
Հիմա շարադրեմ մեկ այլ փաստեր:
Քոչարյանի համախոհները, այսպես կոչված պիցայակերները, վերջինիս դատավարության ժամանակ ամենաշատ քանակը որ հավաքվում են, մոտ 20-ից 30 հոգի են:
Արձանագրենք, որ սա է պիցայակերների ռեսուրսը:
Սյունիքը հեղափոխությանը տվել է 89 տոկոս ձայն, որից էլ բխում է, որ Սյունիքի մարզային ոստիկանությունը շրջապատած մեծաքանակ անձիք պիցայակեր լինել չեն կարող կամ գոնե նախկինում այդպիսին չեն եղել, քանի որ եղել են հեղափոխության կողքը:
Եթե անվերապահ հավատանք իշխանությանը և համացանցին, որ բոլոր հավաքվածները հակահեղափոխական են, կրիմինալ, պիցայակեր, ապա կարծում եմ իշխանությունը և մենք բոլորս, լուրջ մտածելու տեղիք ունենք, թե ի՞նչու երկու տարի առաջ հեղափոխության կողքը կանգնած քաղաքը, հանկարծ դարձավ հակահեղափոխական և ում մեղքով:
Սյունիք ներքին զորքեր ուղարկելու մասով:
Սյունիքի մարզային ոստիկանությունը բավականին մեծաքանակ է, բայց չգիտես ի՞նչու ի վիճակի չեղան Կապանի միջադեպը կարգավորել սեփական ուժերով, այստեղից էլ բխում է, որ իշխանությունը մտածելու խնդիր ունի Սյունիքի մարզային ոստիկանության առումով:
Ի դեպ նույն խնդիրը առաջացավ նաև Գավառում, կարծում եմ Ոստիկանապետը պետք է լրջագույն կադրային փոփոխություններ կատարի մարզերում:
Ամփոփեմ ՝
Հեղափոխությունից անցել է երկու տարի:
Նախկինները պարտվել են և հեռացել:
Եթե մենք այսօր հայտարարում ենք, որ նրանք դեռ կան կառավարման համակարգում և դիմադրում են, ապա մենք ենք մեղավոր, որ չենք հեռացնում:
Եթե Քաջարանի, Կապանի, Գորիսի համայնքապետերը կոռուպցիոներներ են. Ապա նոր չեմ և հարց է առաջանում, որտեղ էին իրավապահները այս երկու տարին, այստեղից էլ բխում է, որ պետք է նաև մտածել թե իրավապահներին, թե այսպես կոչված կոռուպցիոներ համայքապետերին բյուջե հատկացնող ների պատասխանատվության ենթարկելու մասին:
Իհարկե սա այն դեպքում, եթե մենք իրոք ցանկանում ենք օրենքի երկիր ունենալու մասին:
Եվ մի բան էլ, ցանկացած ամենալավ իշխանության կառավարումից միշտ կլինեն դժգոհողներ, այսօր հիմնականում ժողովուրդը բողոքում է արդարության դիֆիցիտից և սա այլևս հանրահայտ փաստ է:
Բայց սա չի նշանակում որ այդ բողոքողները պիցայակեր են, կամ հակահեղափոխական: Պատկերացրեք ձեր հոգևիճակը, եթե վաղը ձեր երեխային դաժան բռնության ենթարկեն ոստիկանությունում , իսկ երբ դուք բողոքեք, ձեզ անվանեն հակահեղափոխական և պիցայակեր:
Կներեք բայց այս մոտեցումը արդեն վեր է ածվում մարազմի:
Կապանում հավաքվել էր ժողովուրդ, ոչ թե պիցայակերներ, իսկ այ թե ինչու, ում դրդմամբ, ինչպես էր հաջողվել ձեր մատնանշած հակահեղափոխականներին ներգործել ժողովրդի գիտակցության վրա և ըստ ձեզ դարձնել գործիք, կրկին իշխանության մեղքն է, որ ի վիճակի չէ իր գաղափարները տեղ հասցնել լայն մասսաներին:
Կապանի դեպքերը սթափվելու ահազանգ է հեղափոխությանը:
Առողջ եղեք և սթափվեք:
 
Իրավապաշտպան
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք