Դժբախտ դեպք Շիրակի մարզում. վիճաբանությունից հետո 20-ամյա երիտասարդ է մահացել

28-05-2020 15:35:34   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Երեկ երեկոյան դժբախտ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում. 2 համայնքի միջեւ ֆուտբոլային հանդիպումից հետո մահվան դեպք է գրանցվել:
 


Մարմաշեն համայնքի կազմի մեջ մտնող 2 համայնքի միջեւ ֆուտբոլային հանդիպում է եղել. հանդիպել են Մարմաշեն եւ Վահրամաբերդ համայնքների երիտասարդները՝ նոր կառուցված մինի ֆուտբոլի դաշտի արհեստական խոտածածկի վրա ֆուտբոլ խաղալու նպատակով: Պարզվում է՝
ֆուտբոլային հանդիպումից հետո մահվան դեպք է գրանցվել. մահացածը 20-ամյա երիտասարդ է, Վահրամաբերդ գյուղից:
 
Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ֆուտբոլային հանդիպումից հետո վիճաբանություն է եղել տղաների միջեւ, բայց թե ինչն է եղել երիտասարդ տղայի մահվան պատճառը, անհայտ է, քանի որ, ըստ Արշակյանի, մահացած երիտասարդի արտաքին զննությամբ անգամ բռնության հետքեր ու վնասվածքներ չեն հայտնաբերվել:
 
Դեպքը տեղի է ունեցել երեկոյան 18:00-19:00-ի սահմաններում: Ըստ համայնքի ղեկավարի՝ մահը գրանցվել է հիվանդանոցի ճանապարհին:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1565 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար