Դժբախտ դեպք Շիրակի մարզում. վիճաբանությունից հետո 20-ամյա երիտասարդ է մահացել


Դժբախտ դեպք Շիրակի մարզում. վիճաբանությունից հետո 20-ամյա երիտասարդ է մահացել

  • 28-05-2020 15:35:34   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Երեկ երեկոյան դժբախտ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում. 2 համայնքի միջեւ ֆուտբոլային հանդիպումից հետո մահվան դեպք է գրանցվել:
 
Մարմաշեն համայնքի կազմի մեջ մտնող 2 համայնքի միջեւ ֆուտբոլային հանդիպում է եղել. հանդիպել են Մարմաշեն եւ Վահրամաբերդ համայնքների երիտասարդները՝ նոր կառուցված մինի ֆուտբոլի դաշտի արհեստական խոտածածկի վրա ֆուտբոլ խաղալու նպատակով: Պարզվում է՝ ֆուտբոլային հանդիպումից հետո մահվան դեպք է գրանցվել. մահացածը 20-ամյա երիտասարդ է, Վահրամաբերդ գյուղից:
 
Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ֆուտբոլային հանդիպումից հետո վիճաբանություն է եղել տղաների միջեւ, բայց թե ինչն է եղել երիտասարդ տղայի մահվան պատճառը, անհայտ է, քանի որ, ըստ Արշակյանի, մահացած երիտասարդի արտաքին զննությամբ անգամ բռնության հետքեր ու վնասվածքներ չեն հայտնաբերվել:
 
Դեպքը տեղի է ունեցել երեկոյան 18:00-19:00-ի սահմաններում: Ըստ համայնքի ղեկավարի՝ մահը գրանցվել է հիվանդանոցի ճանապարհին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play