ՀՔԱՎ։ Առաջարկություններ` Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագծի շուրջ

29-05-2020 10:30:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2020 թվականի ապրիլի 29-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։
 


Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման և խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպություններում
հասարակական դիտորդական խումբը Օրենքի նախագծի վերաբերյալ համատեղ առաջարկություններ են ներկայացրել։
 
Առաջարկությունները վերաբերում են երեխայի լսված լինելու իրավունքի իրացմանը՝ ՀՀ ներպետական օրենսդրության, Սահմանադրական դատարանի նախադեպային որոշումների և միջազգային իրավական ակտերի համատեքստում, առանձին անդրադարձ կա հոգեբուժական հաստատությունում երեխայի հոսպիտալացմանը։
 
Բոլոր առաջարկությունները՝  ԱՅՍՏԵՂ 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 268 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար