ԱՄՆ-ը խզում է հարաբերությունները ԱՀԿ հետ

30-05-2020 10:33:06   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը
ԱՄՆ-ը դադարեցնում է հարաբերությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ բարեփոխումներից հրաժարվելու պատճառով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է Ռոյթերը։
 


«Քանի որ նրանք հրաժարվել են անել շատ ցանկալի ու անհրաժեշտ բարեփոխումները, այսօրվանից դադարեցնոմ ենք հարաբերությունները ԱՀԿ հետ և վերաուղղորդում դրա ֆինանսավորումը», –
ասել է Թրամփը։
 
ԱՄՆ նախագահը պնդել է, որ Չինաստանն ամբողջովին վերահսկում է ԱՀԿ-ն՝ չնայած տարեկան ընդամենը 40 միլիոն դոլար է վճարում, ի տարբերություն ԱՄՆ-ի, որն ամեն տարի մոտ 450 միլիոն դոլար է հատկացնում։ «Մենք բազմիցս առաջարկել ենք նրանց բարեփոխումներ անել, բայց նրանք հրաժարվել են գործել», – ասել է Թրամփը։
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 451 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար