Օբաման հանդիպել է Facebook-ի օգտատերերի հետ<br />


Օբաման հանդիպել է Facebook-ի օգտատերերի հետ

  • 21-04-2011 11:06:07   | ԱՄՆ  |  Միջազգային
ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման Կալիֆոռնիայում այցելել է Facebook-ի կենտրոնական գրասենյակ եւ օն-լայն պատասխանել է Facebook սոցիալական ցանցի օգտատերերի հարցերին: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հարցերը վերաբերում էին Օբամայի ադմինիստրացիայի տնտեսական մարտավարությանը: Նախագահը պատմեց ԱՄՆ-ում բյուջեյի դեֆիցիտի նվազման ծրագրերի մասին, որը ներառում է հարկերի բարձրացում բարձր եկամուտների հաշվին եւ պետության ծախսերի նվազեցում, ինչպես նաեւ խոսեց էներգետիկայի ոլորտում կատարվող բարեփոխումների մասին: Դիտորդների կարծիքով Օբամայի հանդիպումը սոցիալական ցանցի օգտատերերի հետ 2012թ.-ի նախագահական նախընտրական քարոզարշավի առաջին քայլերից մեկն է:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play