ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են


ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

  • 05-06-2020 10:25:53   | Հայաստան  |  Հասարակություն

Հունիսի 5-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: 
 
Ժամը 10:00-19:00-ն ավտոճանապարհի բարեկարգմանն ուղղված շինարարական աշխատանքների հետևանքով փակ է լինելու Մ-6 ավտոճանապարհի Թումանյան քաղաքից Օձուն գյուղի խաչմերուկն ընկած հատվածը:
 
Լարսի մասին
 
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
 
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։
 
 ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play