Քաղաքացին բաժին է տարվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար. պարզաբանում՝ տեսանյութի մասին.ՀԺ

05-06-2020 14:12:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Քիչ առաջ համացանցում օգտատերերից մեկի կողմից տեսանյութ հրապարակվեց, որտեղ երեւում էր՝ ինչպես են մի խումբ ոստիկաններ բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում մի քաղաքացու: Քաղաքացին նշում էր, որ ինքը ինքնուրույն էլ կարող է գնալ, պետք չէ ուժ կիրառել եւ գոռում, որ խեղդվում է, ցավեցնում են ձեռքը:
 


Տեսանյութը համացանցում մեծ աղմուկ է առաջացրել:
 
<iframe src="https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2F362792704514776%2Fvideos%2F588455938454535%2F&show_text=0&width=267" width="267" height="476" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowTransparency="true" allowFullScreen="true"></iframe>
 
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հետ զրույցում
փոխանցեցին, որ քաղաքացին բերման է ենթարկվել՝ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին չենթարկվելու համար:
 
Նշենք, որ տեսանյութի կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ոստիկանության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորող քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումը իր պահանջն է, ինչպես նաեւ  հասարակության:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 299 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար