Որոշ քաղաքական ուժերի մոտ այդպես էլ չի ստացվում ճիշտ քաղաքական հաշվարկ անել. Մակունցը՝ Ծառուկյանի հայտարարության մասին


Որոշ քաղաքական ուժերի մոտ այդպես էլ չի ստացվում ճիշտ քաղաքական հաշվարկ անել. Մակունցը՝ Ծառուկյանի հայտարարության մասին

  • 06-06-2020 14:56:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Որոշ քաղաքական ուժերի մոտ այդպես էլ չի ստացվում ճիշտ քաղաքական հաշվարկ անել: Վարչապետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքի վրա բոլոր խաղադրույքները դնելը և կառավարող ուժի դեմ համավարակի պայմաններում կոնսոլիդացիայի կոչ անելը՝ քաղաքական ու անձնական մղումներին հագուրդ տալու նպատակով, նույնն է, ինչ պատերազմական վիճակում դավադիր գործողություններ ձեռնարկելը պետության դեմ»:
 
Այս մասին, ի պատասխան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
 
«Բայց իհարկե որոշ մարդիկ դա փորձում են հրամցնել «երկրի մասին մտածողների, հանուն ժողովրդի ու պետության» բարձրագոչ ելույթներով:
 
Այո՛, չունենք թալանի ու կոռուպցիայի մեջ թաթախված լինելու փորձ:
 
Այո՛, չունենք ապարանքներ և մեր պաշտոնը չենք օգտագործել բիզնեսներ հիմնելու ու խլելու համար:
 
Այո՛, չենք կեղեքում ու չենք թալանում:
 
Եվ այո՛, հաղթահարելու ենք այս վիճակը:
 
Ափսոսում եմ, որ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավարն իրեն դիտարկում է ոչ թե Հայաստանի իշխանությունների և քաղաքացիների հետ այս ծանր իրավիճակը հաղթահարողի դիրքերից, այլ որպես մերժված, բայց վերականգնվել ցանկացող քաղաքական խմբերի մի մասնիկ»,-եզրափակել է նա:
 
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնոդ Գագիկն Ծառուկյանը երեկ հայտարարել էր, թե կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի, որովհետև բոլոր ոլորտները ձախողված են:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play