ՔԿ-ն հորդորում է արտակարգ դրության պայմաններում հետամուտ լինել պարետի որոշումների պահանջների պատշաճ կատարմանը և ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին


ՔԿ-ն հորդորում է արտակարգ դրության պայմաններում հետամուտ լինել պարետի որոշումների պահանջների պատշաճ կատարմանը և ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին

  • 12-06-2020 12:00:20   | Հայաստան  |  Իրավունք

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ պարետի որոշումների պահանջները չկատարելու կապակցությամբ ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվում են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով:
 
Հարուցված քրեական գործերով երկու անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ:
 
Նշված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
 
Քաղաքացիներին հորդորում ենք հետամուտ լինել արտակարգ դրության պայմաններում պարետի  որոշումների պահանջների և կանոնների պատշաճ կատարամանը, ինչպես նաև՝ ենթարկվել ինչպես ՀՀ ոստիկանների, այնպես էլ իրավապահ այլ մարմինների ծառայողների օրինական պահանջներին՝ ՓՐԿԵԼՈՎ ԿՅԱՆՔԵՐ:
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Իրավունք