Չարենցավան համայնքի բակերի համատարած ասֆալտապատման աշխատանքները շարունակվում են


Չարենցավան համայնքի բակերի համատարած ասֆալտապատման աշխատանքները շարունակվում են

  • 12-06-2020 15:09:30   | Կոտայքի մարզ  |  Հասարակություն

Նախօրեին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հերթական աշխատանքային այցով Չարենցավան համայնքում էր: Փոխմարզպետի, խորհրդականի և համայնքի ղեկավարի հետ շրջեցին և դիտարկեցին բազմաբնակարան շենքերի բակային հատվածների ասֆալտապատման աշխատանքները:
 
 Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում անցյալ տարի մեկնարկել և այս տարի շարունակվում են 74 մլն դրամ արժողությամբ 12.500 քմ մակերես (շուրջ 2 կմ) ընդգրկող բակային հատվածների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ:
 
 Բակերն ընտրվել են ըստ բնակիչների քանակի և ընտրված գրեթե բոլոր բակերում տասնյակ տարիներ որևէ աշխատանք չի կատարվել:
 
Ծրագրի շրջանակում նախորդ տարի ասֆալտապատվել են անմխիթար վիճակում գտնվող 0,7 կմ երկարությամբ /2500քմ մակերեսով/ բակային հատվածներ 2-րդ թաղամասում։
 
 Այս տարի բակային ասֆալտապատման մակերեսը կազմել է 10․000քմ:
 
Ասֆալտապատմանը զուգահեռ բակերում ընթանում են նաև ընդհանուր բարեկարգման, եզրաքարերի թարմացման և այլ աշխատանքներ:Աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև աշուն:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play