ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի<br /> համատեղ հայտարարությունը<br />


ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի
համատեղ հայտարարությունը

  • 23-04-2009 18:45:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի ապրիլի 22-ի համատեղ հայտարարությունը երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ համաձայնության գալու վերաբերյալ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Պետդեպարտամենտի խոսնակ Ռոբերտ Վուդը «Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցում միաժամանակ նշել է, որ Միացյալ Նահանգների դիրքորոշումը երկար ժամանակ եղել է եւ մնում է այն, որ կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում: «Մենք ակնկալում ենք աշխատել երկու կառավարությունների հետ` ի աջակցություն կարգավորման, եւ դրանով իսկ խթանել խաղաղությունը, անվտանգությունը եւ կայունությունը ամբողջ տարածաշրջանում»,- հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը:
Նոյյան տապան  -   Քաղաքական