ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի<br /> համատեղ յայտարարութիւնը<br />


ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի
համատեղ յայտարարութիւնը

  • 23-04-2009 18:45:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի ապրիլի 22-ի համատեղ յայտարարութիւնը երկկողմ յարաբերութիւնների կարգաւորման համապարփակ շրջանակի շուրջ համաձայնութեան գալու վերաբերեալ: Ըստ «Ազատութիւն» ռադիոկայանի, Պետդեպարտամենտի խօսնակ Ռոբերտ Վուդը «Ֆրանսպրես» գործակալութեանը տուած հարցազրոյցում միաժամանակ նշել է, որ Միացեալ Նահանգների դիրքորոշումը երկար ժամանակ եղել է եւ մնում է այն, որ կարգաւորումը պէտք է տեղի ունենայ առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկէտներում: «Մենք ակնկալում ենք աշխատել երկու կառավարությունների հետ` ի աջակցութիւն կարգաւորման, եւ դրանով իսկ խթանել խաղաղութիւնը, անվտանգութիւնը եւ կայունութիւնը ամբողջ տարածաշրջանում»,- յայտարարել է Պետդեպարտամենտի խօսնակը:
  -   Քաղաքական