Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված 397 նոր դեպք, ապաքինվել ևս 62 մարդ


Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված 397 նոր դեպք, ապաքինվել ևս 62 մարդ

  • 15-06-2020 11:51:02   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում հունիսի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 397 նոր դեպք, ապաքինվել է ևս 62 մարդ:
 
Արձանագրվել է մահվան 16 դեպք: Պացիենտները եղել են 78 (տղամարդ), 61 (կին), 82 (տղամարդ), 56 (կին), 73 (տղամարդ), 60 (կին), 83 (տղամարդ), 73 (կին), 57 (տղամարդ), 42 (կին), 56 (կին), 71 (տղամարդ), 72 (տղամարդ), 88 (կին), 83 (տղամարդ) և 41 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 94 է:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10409 մարդ։ 
 
Այսպիսով՝ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 17064 է, առողջացածներինը՝ 6276, մահացածներինը՝ 285։
 
 
 
 
 
 
Ha
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play