Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից


Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

  • 16-06-2020 16:22:17   | Հայաստան  |  Իրավունք

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնամխելիությունից։  
 
Խորհրդարանը փակ, գաղտնի քվեարկությամբ, ձայների հաշվարկով Ծառուկյանին զրկեց պատգամավորական անձեռնամխելիությունից։Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ քվեարկությանը 132 պատգամավորից մասնակցել է 87-ը։ Անվավեր քվեաթերթիկ չի եղել։ Կողմ քվեարկել է 87-ը, դեմ 0 ։
 
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցելու, իսկ «Իմ քայլը», ըստ Ալեն Սիմոնյանի, քվեարկելու է խղճից եւ համոզմունքներից ելնելով:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք