«Հակակարկտային կայանների ձեռքբերում» սուբվենցիայի ծրագրի շրջանակներում այս տարի արդեն տեղադրվել են 20 հակակարկտային կայաններ. մարզպետարան


«Հակակարկտային կայանների ձեռքբերում» սուբվենցիայի ծրագրի շրջանակներում այս տարի արդեն տեղադրվել են 20 հակակարկտային կայաններ. մարզպետարան

  • 16-06-2020 19:14:25   | Հայաստան  |  Հասարակություն

Անի համայնքի կողմից 2019 թվականի ներկայացված «Հակակարկտային կայանների ձեռքբերում» սուբվենցիայի ծրագրի շրջանակներում այս տարի արդեն տեղադրվել են 20 հակակարկտային կայաններ: Լանջիկ, Ձիթհանքով, Քարաբերդ, Ձորակապ, Մարալիկ, Գուսանագյուղ, Շիրակավան, Լույսաղբյուր, Իսահակյան, Աղին, Ջրափի, Հայկաձոր, Բագրավան, Անիավան, Անիպեմզա բնակավայրերում հակակարկտային կայանների տեղադրման ծրագրի ընդհանուր արժեքը 55 մլն 560 հազար դրամ է, որի 55 տոկոսը՝ 30 մլն 560 հազար դրամը տրամադրել է պետությունը, 45 տոկոսը՝ համայնքը։ Հակակարկտային կայանների տեղադրմամբ 2000-3000 հա ցանքատարածությունների մշակումն առավել անվտանգ է դառնալու, այնինչ վերջին տարիներին տարբեր բնակավայրերում կարկուտից գյուղատնտեսությանը հասցված վնասը գնահատվում է շուրջ 145 մլն դրամ: Ծրագրի շահառուներն են շուրջ 2500 գյուղացիական տնտեսություններ և ֆերմերներ։
 
Նշենք, որ 2020 թվականին սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 3 հակակարկտային կայան էլ տեղադրվել է Հայկավան համայնքում։ Մարզում 2020 թվականին հակակարկտային կայաններ ձեռք բերելու նպատակով Սարապատ, Ամասիա, Մարմաշեն համայնքների կողմից ևս ներկայացվել են սուբվենցիայի ծրագրային հայտեր: Բոլոր հայտերը հավանության են արժանացել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play