Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանն իր հավատարմագրերն է հանձնել<br /> Վրաստանի նախագահին


Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանն իր հավատարմագրերն է հանձնել
Վրաստանի նախագահին

  • 20-04-2011 20:59:42   | Վրաստան  |  Քաղաքական
Ապրիլի 19-ին Թբիլիսիում, Վրաստանի նախագահի նստավայրում, տեղի ունեցավ Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանի կողմից Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն նոր դեսպանի հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո Վրաստանի նախագահի եւ Հայաստանի դեսպանի միջեւ կայացավ առանձնազրույց, որի ընթացքում քննարկվեցին հայ-վրացական միջպետական հարաբերություններին վերաբերող առաջնահերթ խնդիրներ, առեւտրատնտեսական, մշակութային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությանը, Վրաստանի հայ համայնքի հոգեւոր, մշակութային եւ կրթական խնդիրների, ինչպես նաեւ Վրաստանի` ծագումով հայ քաղաքացիների` հասարակության հասարակական-քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքին առավելագույնս արդյունավետ ինտեգրման ուղղությամբ իրականացվող քաղաքականությանն առնչվող հարցեր:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play