Առանց ծանուցում ուղարկելու Նաիրա Զոհրաբյանի ծառայողական մեքենայի վարորդին հրավիրել են Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին


Առանց ծանուցում ուղարկելու Նաիրա Զոհրաբյանի ծառայողական մեքենայի վարորդին հրավիրել են Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին

  • 23-06-2020 16:44:05   | Հայաստան  |  Իրավունք

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 
 
«Չէ, սրանք այլևս դառնում են անտանելի.
 
Հենց նոր զանգահարեցին ինձ ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի
 
նախագահի սպասարկող ծառայողական մեքենայի վարորդին և հրավիրեցին Քանաքեռ-Զեյթունի Քրեական հետախուզության բաժին ՝ վարորդին ասելով, որ 15 րոպեի զրույց ունեն իր հետ և երկար չեն զբաղեցնի:
Որևէ ծանուցում չի ուղարկվել վարորդին, ես վերցրեցի հեռախոսը և սույն քննիչին բացատրեցի իր օրինական պարտականությունները, որ վարորդը չի կարող ներկայանալ և չի ներկայանալու առանց ծանուցման: Բնականաբար ծանուցումը ստանալուց հետո փաստաբանի հետ կքքնարկվի և անհրաժեշտության դեպքում կներկայանա փաստաբանի հետ:
 
Ասեմ, որ անցնում եք բոլոր սահմանները և ես ստիպված եմ լինելու շատ հետաքրքիր փակագծեր բացել»։:
Նոյյան տապան  -   Իրավունք