ԱԻՆ-ը «Երևան մոլ»-ում ռումբի վերաբերյալ ահազանգ է ստացել
01-07-2020 15:00:33 | Հայաստան | Հասարակություն
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 30-ին, ժամը 14։26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն