Տոմինկօ Հինտոյեան՝ միջազգային ճանաչում ունեցող խմբավար-ղեկավարը եւ Լիվըրփուլի Թագաւորական Ֆիլհարմոնիքի հետագայ ղեկավարը


Տոմինկօ Հինտոյեան՝ միջազգային ճանաչում ունեցող խմբավար-ղեկավարը եւ Լիվըրփուլի Թագաւորական Ֆիլհարմոնիքի հետագայ ղեկավարը

  • 02-07-2020 06:37:31   | Մեծ Բրիտանիա  |  Նշանավոր հայեր

 
 
 
Տոմինկօ Հինտոյեան ծնած է 15 Փետրուար 1980-ին, Վենեզուելայի Քարաքաս քաղաքը, բնիկ Հալէպահայ մօրմէ:  Ան Վենեզուելացի ջութակահար եւ  Վենեզուելայի Օռքուեսթա Սինֆոնիքայի նախկին նախագահ Տոմինկօ Կարսիայի եւ Վենեզուելայի Ազգային խորհրդարանի իրաւաբան Վիքի Հինտոյեանի որդին է :
Ան, իբրեւ ջութակահար սկսած է իր երաժշտական ուսումը եւ անդամակցած է  Վենեզուելայի երաժշտական կրթութեան El Sistema ծրագրին: Այնուհետեւ, կատարելագործած է եւ տիրացած նուագախմբային խմբավարի Մագիստրոսի Բարձրագոյն կոչումին  (with distinction), Ժընեւի Haute Ecole de Musique-ին մէջ, Լորան կայի Laurent Gay հետ:
2012-ին Տոմինկօ Հինտոյեան  կը հրաւիրուի միանալու Ալլիանցի միջազգային խմբավարներու ակադեմիային, ուր ան կ’աշխատի Լոնտոնի ֆիլհարմոնիք նուագախումբին եւ Ֆիլհարմոնիայի նուագախումբին հետ՝ խմբավարներու Esa-Pekka Salonen- ի եւ Sir Andrew Davis- ի ներքոյ:  Այնուհետեւ, ան կը մասնակցի վարպետութեան դասընթացքներու՝ Պերնարտ Հայթինգի, (Bernard Haitink) , Տէյվիտ Զինման (David Zinman) եւ Հեսուս Լոփեզ Քոպոսի հետ (սպաներէն՝ Jesús López Cobos) :
2013-ին Հինտոյեան կը նշանակուի խմբավար Տանիէլ Պարենպոյմի (Daniel Barenboim) առաջին օգնական՝ ղեկավարելու Deutsche Staatsoper Berlin-ը:  Յունուար 2018-ին, ան առաջին անգամ հանդէս կու գայ ղեկավարելով Մեթրոփոլիթըն Օփերան:
2017-2018 թուականներուն, անոր ղեկավարած ելոյթները կ’ընգրկեն ներկայացումներ՝ Giacomo Puccini’s Tosca-ն, (Oper Stuttgart) Շթութկարթի Օփերային մէջ,  իսկ (the Monte-Carlo Opera) Մոնթէ Քարլօ Օփերային մէջ՝  Vincenzo Bellini- ի I puritani-ն:
Յունիս 2019-ին, Հինտոյեան կը հրաւիրուի (the Royal Liverpool Philharmonic (RLPO) Լիվըրփուլ Արքայական նուագախումբ՝ իբրեւ առաջին հիւր ղեկավար:
Տոմինկօ Հինտոյեան աշխատած է միջազգային ճանաչում ունեցող շարք մը նուագախումբերու եւ օփերաներու հետ, ինչպէս`
Լոնտոն Ֆիլհարմոնիք նուագախումբը (London Philharmonic Orchestra),
Լիվըրփուլի Թագաւորական Ֆիլհարմոնիք Նուագախումբը, (Royal Liverpool Philharmonic Orchestra),
Ֆիլհարմոնիա Նուագախումբը (Philharmonia Orchestra),
Տրեստներ Ֆիլհարմոնին (Dresdner Philharmonie),
Ֆրանսայի Ձայնասփիւռի Ֆիլհարմոնիք Նուագախումբը, Orchestre Philharmonique de Radio France,
Սալզպուրկի Մոցարթ Նուագախումբը, Mozarteumorchester Salzburg,
Ս. Փեթերսպուրկի Ֆիլհարմոնիքը, St. Petersburg Philharmonic,
Նոր Ճափոն Ֆիլհարմոնիք Նուագախումը, (New Japan Philharmonic Orchestra)
«Մեթրոփոլիթէն» օփերան,
Վիեննայի Սթաատերը,
Ալլիանցի միջազգային խմբավարներու ակադեմիան, (Allianz International Conductor’s Academy),
Ս. Փեթերսպուրկի ֆիլհարմոնիքը
«Սիմոն Պոլիվար» Սիմֆոնի Նուագախումբը, (the Simón Bolívar Symphony Orchestra) եւ « Deutsche Staatsoper Berlin» , «Lyric Opera Chicago». «Liceeu Barcelona» եւ« Mariinsky»  Թատրոնները:
Յունիս 2019-էն ի վեր Լեհաստանի ազգային ձայնասփիւռի սիմֆոնիք նուագախումբի հիւր ղեկավարն է:
Յունիս 2020-ին, Լիվըրփուլի Թագաւորական նուագախումբ RLPO-ն  Հինտոյեանը կը նշանակէ առաջին գլխաւոր խմբավար-ղեկավար՝ 2020-2021թուականներու արդիւնաւէտ նախագիծերու շրջանին համար:
Խմբավար Տոմինկօ Հինտոյեան 2021 Սեպտեմբերէն սկսեալ պիտի ղեկավարէ Լիվըրփուլի Թագաւորական Ֆիլհարմոնիքը:
Հինտոյեան ամուսնացած է պուլկարացի ազգութեամբ Սօփրանօ Սոնիա Եոնչեվայի հետ Sonya Yoncheva:  Զոյգը ունի երկու զաւակ, մէկ որդի՝ Մաթէիւ, որ ծնած է 6 Հոկտեմբեր 2014-ին, եւ դուստրը՝ Սոֆիան, որ ծնած է Հոկտեմբեր 2019-ին: Իր ընտանիքը  կը բնակի Զուիցերիոյ Վաուտ քաղաքին մէջ:
 
Աղբիւր՝ http://www.domingohindoyan.com/en եւ  https://en.wikipedia.org/wiki/Domingo_Hindoyan 
Անգլերէնէ թարգմանեց՝ Շաքէ Մանկասարեան
 
 
Նոյյան տապան  -   Նշանավոր հայեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play