Արցախում հաստատվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք. վարակակիր քաղաքացին ժամանել է ՀՀ-ից

13-07-2020 11:53:56   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք:
 


«Մարտունի քաղաքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք: Վարակակիր քաղաքացին ժամանել է ՀՀ-ից. սահմանային անցակետում նրանից նմուշառում է իրականացվել և ՊՇՌ հետազոտության արդյունքում բացահայտվել է կորոնավիրուսով վարակվածությունը:
 
Գրանցվել է առողջացման մեկ նոր դեպք: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել
է 148 մարդու մոտ, որից 120-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28 վարակակիր, մեկուսացված է 86 քաղաքացի: COVID-19 –ի ախտորոշմամբ 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 191 նմուշառում է իրականացվել:
 
Մինչ այսօր իրականացվել է 2 898 փորձանմուշի հետազոտություն: Երկրում մահվան դեպքեր չեն արձանագրվել։
 
Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ»։ 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 438 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար