ՀՀ զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը սահմանագոտում․ ՊՆ


ՀՀ զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը սահմանագոտում․ ՊՆ

  • 13-07-2020 17:43:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը պարբերաբար շարունակում է սրել իրավիճակը:
 
Հակառակորդի կողմից հրետակոծությունների ու հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման պարբերականությունը նվազել է։ Չինարի բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն արձակել են 82մմ տրամաչափի ականանետից  յոթ, 120մմ ականանետից 3 արկ։ Վնասվել են բնակելի տներ: Տուժածներ չկան:
 
ՀՀ զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը սահմանագոտում։ Հայկական կողմը կորուստներ չունի։
 
 ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play