Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է գրանցվել


Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է գրանցվել

  • 17-07-2020 13:19:53   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք: 2 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում թեստավորման արդյունքում, չորսը նախկինում հաստատված շրջանակից են, մեկն էլ նոր օջախից: Բոլոր նոր հաստատված դեպքերը Ստեփանակերտ քաղաքից են: Միեւնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 5 դեպք:
 
Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 163 մարդու մոտ, որից 133-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 30, ընդհանուր մեկուսացված է 50 քաղաքացի: Օրվա ընթացքում կլինեն նոր մեկուսացումներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն