Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսի 461 նոր դեպք, առողջացել է 631, մահացել՝ 11 մարդ


Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսի 461 նոր դեպք, առողջացել է 631, մահացել՝ 11 մարդ

  • 18-07-2020 11:47:02   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 18-ին, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատաված է կորոնավիրուսի 461 նոր դեպք: Ընդհանուր թիվը հասել է 34462-ի:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10507 պացիենտ: Նախորդ օրվա համեմատությամբ առողջացել է 631 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 145083 թեստավորում:
 
 
Մահվան 11 նոր դեպք է գրանցվել: Դրանց վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մահացած պացիենտները եղել են 53 (կին), 53 (կին), 68 (տղամարդ), 88 (տղամարդ), 64 (կին), 74 (կին), 59 (կին), 62 (տղամարդ), 92 (կին), 69 (տղամարդ) և 81 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 201 է:
 
Նախորդ օրվա վիճակագրությունը եղել է հետևյալը.
 
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 34001
 
Առողջացածներ - 22492
 
Փաստացի բուժվողներ -10692
 
Ընդհանուր թեստեր - 143114
 
Մահվան ելքեր - 620
 
Մահվան ելքեր այլ պատճառով –197
Նոյյան տապան  -   Հասարակություն