Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսի 439 նոր դեպք է, մահացել է եւս 16 մարդ. ԱՆ


Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսի 439 նոր դեպք է, մահացել է եւս 16 մարդ. ԱՆ

  • 22-07-2020 12:15:40   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 35.693 դեպք, որից 24.766-ը՝ առողջացած, 678-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10.032 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 149.898 թեստավորում:
 
Այսպիսով՝ այսօր կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 439 նոր դեպք և 560 առողջացած։
 
 
Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 60 (տղամարդ), 73 (տղամարդ), 66 (կին), 56 (կին), 60 (տղամարդ), 76 (տղամարդ), 69 (կին), 71 (տղամարդ), 49 (տղամարդ), 78 (տղամարդ), 54 (կին), 85 (կին), 85 (կին), 73 (տղամարդ), 61 (կին) և 59 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 217 է:
Նոյյան տապան  -   Հասարակություն