Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակը կբարեկարգվի


Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակը կբարեկարգվի

  • 22-07-2020 14:28:16   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի Մարտիրոս Սարյանի պուրակում բարեկարգման աշխատանքներ կկատարվեն: Այս մասին  Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
 
«Երևանի Մարտիրոս Սարյանի պուրակը վերանորոգվում է: Մասնավորապես նախատեսվում է անցկացնել ոռոգման նոր համակարգ, թարմացնել գազոնը, արդիականացնել լուսավորության ցանցը, տնկել նոր ծառեր, թփեր և ծաղիկներ, փոխել սալիկներն ու նստարանները»,- գրել է Կարապետյանը:
 
Քաղաքապետի մամուլի խոսնակը հավելել է, որ գաղափարը վերցվել է Երևանի քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» հարթակում հաղթած ծրագրերից։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն