Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 469 նոր դեպք. գրանցվել է 10 նոր մահ, բոլորն էլ՝ ուղեկից քրոնիկական հիվանդություններով. ԱՆ


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 469 նոր դեպք. գրանցվել է 10 նոր մահ, բոլորն էլ՝ ուղեկից քրոնիկական հիվանդություններով. ԱՆ

  • 23-07-2020 11:15:43   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36162 դեպք, որոնցից 25244-ն` առողջացած, 688-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10013 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 151879 թեստավորում:
 
Այսպիսով` այսօր կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 469 նոր դեպք և 478 առողջացած։
 
Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 78 (կին), 79 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 73 (կին), 77 (տղամարդ), 87 (տղամարդ), 86 (տղամարդ), 81 (տղամարդ) և 77 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նոյյան տապան  -   Հասարակություն