ՀՀ-ում կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10 հազարից. վարչապետ


ՀՀ-ում կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10 հազարից. վարչապետ

  • 24-07-2020 12:27:24   | Հայաստան  |  Հասարակություն

 Հայաստանում կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10 հազարից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Հունիսի 14-ից հետո առաջին անգամ մեր կորոնավիրուսի ակտիվ դեպքերը 10 հազարից ցածր են: Սա շատ կարևոր նորություն է: Հիմքեր կան պնդելու, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլև համաշխարհային կանխատեսմամբ՝ աշնան հնարավոր երկրորդ ալիքի նկատմամբ, կարող ենք ավելի լավ դիմակայունություն ունենալ»,- ասաց Փաշինյանը:
 
Մանրամասները տեսանյութում
 
 
 
Նորայր Շողիկյան 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն