Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք


Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք

  • 25-07-2020 12:52:49   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ  Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ ու ընտանիքի անդամներ : 1 դեպք էլ հայտնաբերվել է սահմանային հսկիչ անցագրային կետում:

Միևնույն ժամանակ, ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 1 քաղաքացի:
 
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 203 մարդու մոտ, որից 148-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 55, ընդհանուր մեկուսացված է 104 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 175 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 4 521 փորձանմուշի հետազոտություն
Նոյյան տապան  -   Հասարակություն