Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք


Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք

  • 27-07-2020 11:48:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի տեղեկատվական շտաբից  տեղեկացնում են, որ ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 3 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ քաղաքից են՝ նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, 1-ն էլ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից:
 
Գրանցվել է առողջացման 5 դեպք:
 
Կորոնավիրուսով հիվանդ 9 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության:
 
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 215 մարդու մոտ, որից 153-ը հաղթահարել է հիվանդությունը:
 
Փաստացի բուժում է ստանում 61, ընդհանուր մեկուսացված է 128 քաղաքացի:
 
Թեստավորումների նպատակով 83 նմուշառում է իրականացվել:
 
Մինչ այսօր իրականացվել է 4 774 փորձանմուշի հետազոտություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն