Իրանի Ղարա Քիլիսա եկեղեցում կցուցադրվի հայկական արվեստը<br />


Իրանի Ղարա Քիլիսա եկեղեցում կցուցադրվի հայկական արվեստը

  • 25-06-2009 17:00:00   | Իրան  |  Մշակույթ
ԹԵՀՐԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Իրանի Արեւմտյան-Ադրբեջան գավառի Ղարա Քիլիսա եկեղեցում հուլիսի 22-ին կբացվի ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն երկրի հայ արվեստագետների գեղարվեստական աշխատանքները` եկեղեցական թեմաներով: Այն կգործի մինչեւ հուլիսի 26-ը, հաղորդում են իրանական լրատվամիջոցները: Արեւմտյան-Ադրբեջան գավառի մշակութային ժառանգության, արհեստի եւ զբոսաշրջության գրասենյակի կազմակերպած միջոցառման ժամանակ կհիշատակեն Հիսուսի առաքյալներից մեկի` սուրբ Թադեոսի նահատակությունը, ով մ.թ. 68 թվականին, Հայաստանից վերադառնալիս, կառուցել էր Մակու քաղաքից հարավ գտվող Ղարա Քիլիսա եկեղեցին, որը համարվում է Իրանի տարածքում կառուցված հնագույն քրիստոնեական եկեղեցին եւ մեծ նշանակություն ունի Իրանի հայ համայնքի համար: Ամեն տարի բազմաթիվ հայեր, ասորիներ եւ կաթոլիկներ Իրանից եւ այլ երկրներից այցելում են եկեղեցի` մասնակցելու սուրբ Թադեոսի նահատակությունը հիշատակող միջոցառմանը: Եկեղեցին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պահպանության ցուցակում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play