Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք, գրանցվել՝ 8 նոր մահ, եւս 2 մահ՝ այլ հիվանդության հետեւանքով. ԱՆ


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք, գրանցվել՝ 8 նոր մահ, եւս 2 մահ՝ այլ հիվանդության հետեւանքով. ԱՆ

  • 28-07-2020 11:06:23   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37.629 դեպք, որից 27.357-ը՝ առողջացած, 719-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9330 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 158.527 թեստավորում:
 
Այսպիսով՝ այսօր կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 692 առողջացած։
 
 
Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 89 (կին), 54 (կին), 63 (տղամարդ), 85 (տղամարդ), 64 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 223 է:
Նոյյան տապան  -   Հասարակություն