Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր


Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր

  • 03-08-2020 09:58:24   | Հայաստան  |  Հասարակություն

Հայ-ադրբեջանական պետական սահմանին օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
 
«Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց: Կոթիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 2 անգամ: Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 6 անգամ»,-գրել է Ստեփանյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play