Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 288 նոր դեպք․ ապաքինվել է 478, մահացել 2 քաղաքացի. ԱՆ
05-08-2020 12:15:04 | Հայաստան | Հասարակություն
Հայաստանում օգոստոսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39586 դեպք, որոնցից 30850-ն` առողջացած:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7738 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1848 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 170 012 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 288 նոր դեպք և 478 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 770 (ավելացել է ևս 2-ով) դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 64 տարեկան տղամարդ և 63 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է նաև մահվան 228 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։