Կանաչ գոտիների անակնկալ կրկնայցերի արդյունքները դրական են. ԲԸՏՄ

13-08-2020 17:48:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Օգոստոսի 13-ին նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նպատակով իրականացված ուժեղացված կրկնայցերի ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են եղել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա
վարչական շրջանի կանաչապատ տարածքները։
 
Նախկինում դիտարկված զբոսայգիներում այսօր խախտումներ չեն արձանագրվել, պահպանվել է  թերությունների ցուցանիշի նվազման դրական դինամիկան։ 
 
Պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնների կատարման նպատակով Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվող լայնածավալ իրազեկման աշխատանքները շարունակվել են, տրամադրվել են դիմակներ։
 
ԲԸՏՄ անակնալ ստուգայցերը և մշտադիտարկումները կրում են  շարունակական բնույթ՝ ընդգրկելով հանրապետության մարզերը և Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանները։ 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 475 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար