Կանաչ գոտիների անակնկալ կրկնայցերի արդյունքները դրական են. ԲԸՏՄ


Կանաչ գոտիների անակնկալ կրկնայցերի արդյունքները դրական են. ԲԸՏՄ

  • 13-08-2020 17:48:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Օգոստոսի 13-ին նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նպատակով իրականացված ուժեղացված կրկնայցերի ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են եղել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կանաչապատ տարածքները։
 
Նախկինում դիտարկված զբոսայգիներում այսօր խախտումներ չեն արձանագրվել, պահպանվել է  թերությունների ցուցանիշի նվազման դրական դինամիկան։ 
 
Պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնների կատարման նպատակով Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվող լայնածավալ իրազեկման աշխատանքները շարունակվել են, տրամադրվել են դիմակներ։
 
ԲԸՏՄ անակնալ ստուգայցերը և մշտադիտարկումները կրում են  շարունակական բնույթ՝ ընդգրկելով հանրապետության մարզերը և Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանները։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play