«Ջերմուկում «Լիդիան»-ը բողոք է գրել». Թեհմինե Ենոքյան

14-08-2020 13:15:14   | Հայաստան  |  Հասարակություն
Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 


«Ջերմուկում «Լիդիան»-ը բողոք է գրել, թե իբր տեղացիներն ինքնիրավչություն են անում, չեն թողնում ընկերության ծանր տեխնիկան ներս մտնի Ամուլսարի տարածք։ Քննիչը տեղացիներին առանց ծանուցագրի կանչում է բաժին՝ ինքնիրավչության մեղադրանքով։ Պատճառն այն է,
որ ընկերությանը թվաց՝ կարա բուդկաներ դնի, ցույց տա, թե բա իրավիճակը վերահսկում է, հետո նրանց տնակները հանեցին:
 
Դրանց թվաց, որ վերջ, արդեն կարան ներս մտնեն տարածք։ Մինչ դեռ մոռանում է ընկերությունը, որ մեր տնակները լինեն այստեղ, թե չլինեն, մի տարուց ավել տեղացիները մեքենաներով են շրջափակում իրականացրել, և դա իրենց սահմանադրական իրավունքն է։ Պաշտպանում են առողջ միջավայրում ապրելու իրավունքը։ Որոշումների կայացմանը մասնակցում իրավունքից զրկվելուց հետո՝ ամենամեղմ բանն է, ինչ կարող են անել տեղացիները»։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 523 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար