Բարերար Հրաչյա Պողոսյանը նշել է իր հոբելյանական 50-րդ տարեդարձը

14-08-2020 15:10:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Օգոստոսի 11-ին հասարակական գործիչ, բարերար, անվանական բարեգործական հիմնադրամի նախագահ, մեցենատ Հրաչյա Պողոսյանը նշեց իր հոբելյանական 50-ամյակը։ Ծննդյան տարեդարձը համընկավ Սուրբ Նիկոլայ հրաշագործի ծննդյան օրվա հետ, իսկ Հրաչյա Պողոսյանի համար, քանի որ նա խորապես  հավատացյալ քրիստոնյա է, ուղղափառ եկեղեցու այդ տոնը ամենակարևորներից է։ Այդ իսկ պատճառով ծննդյան օրը նա սկսեց Հայ Առաքելական Սուրբ Եկատերինի եկեղեցի այցով, որպեսզի խոնարհվեր Սուրբ Նիկոլայի պատկերի առաջ և օրհնություն ստանար։ Հրաչյա Պողոսյանի ավանդույթների մեջ կա կարևոր պահ՝ շնորհակալ լինել քաղաքին, որտեղ նա ապրում է, որը նրան ընդունել է և տվել հնարավորություն լինել օգտակար։
 
Մեցանատն իր այս ավանդույթին հավատարիմ է մնացել նաև տարեդարձին։ Այցելելով Պետրոպավլովյան ամրոց և տաճար՝ նա շնորհակալություն է հայտնել քաղաքի հիմնադիր Պետրոս Մեծին, ծաղիկներ 
խոնարհել գերեզմանաքարին, Նարիշկինի թնդանոթից կեսօրյա համազարկ իրականացրել իր 50-ամյակի կապակցությամբ։
 
Հոբելյարին շնորհավորելու համար եկել են  Ռուսաստանի տարբեր անկյուններից հյուրեր, որոնք տարբեր ժամանակներում սատարել են նրա բարեգործական ծրագրերը, և մինչ օրս Պողոսյանը ընկերություն է անում նրանց հետ։ Հյուրերի թվում են եղել ՌԴ տիեզերագնացների միության հյուսիս-արևմտյան միջտարածաշրջանային կազմակերպության փոխտնօրեն Օլեգ Մուխինը,  «Նոյան տապան» միջազգային  թերթի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանը, Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ
Համազասպ Բաբաջանյանի թոռն ու ծոռը, ռուսական «Առաջին ալիք»-ի գլխավոր տնօրենի խորհրդական Ալեքսանդր Իլյինը և այլք։
 
Հոբելյարի պատվին պաշտոնական ընդունելությունն անցկացվել է Ռուսաստանի պետական թանգարանի Մարմարե պալատում, որտեղ ցուցահանդես է բացվել՝ վերջին 20 տարվա ընթացքում Ռուսաստանում և այլ երկրներում իրականացված  ավելի քան 200 ծրագրի մասին, որոնց թվում են կառուցված ու վերակառուցված   եկեղեցիները և հուշարձանները, հուշատախտակները՝ ի պատիվ տարբեր ժամանակների իրադարձությունների և հերոսների։
Ավելի քանի 120 նախագիծ նվիրված Հայրենական մեծ պատերազմին։ Ցուցահանդեսն անցկացվել է «Արժանապատիվ է միայն այն կյանքը, որն հանուն այլոց է ապրվել» կարգախոսով,որն Ալբերտ Այնշտայնի արտահայտության հիման վրա է և արտացոլում է մեցենատ Հրաչյա Պողոսյանի անցած ուղին։
 
Հրաչյա Պողոսյանին շնորհավորելու և բարեգործական հիմնադրամի կատարած աշխատանքների արդյունքներին ծանոթանալու համար եկել էին պետական և հասարակական գործիչներ, Մեծ Հայրենական պատերազմի վետերաններ, գործընկերներ և հարազատներ։ Հոբելյարի հասցեին հնչեցին բազմաթիվ  բարի, ջերմ խոսքեր և մաղթանքներ։
 
 Տարեդարձի առթիվ Հրաչյա Պողոսյանը պարգևատրվեց «Սանկտ Պետերբուրգին մատուցած ծառայությունների համար»  շքանշանով:
 
Հրաչյա Պողոսյանի գործունեությունը սերտորեն կապված է ՌԴ ՊՆ-ի հետ, այդ իսկ պատճառով նրանց կողմից շնորհված «Ինժեներական զորքերի մարշալ Շեստոպալով» մեդալը Պողոսյանի թանկագին պարգևատրումների ցանկում է։ «Ռուսաստանի ոստիկանությունը 300 տարեկան է» մեդալը և Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ Վլադիմիր Կոլոկոլցևից պատվոգիրը փոխանցեց «Ветеранские Вести» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Վյաչեսլավ Կալինինը: Վերջինս նաև հանձնեց շնորհավորանքներ  համառուսաստանյան «Ռուսաստանի սպաներ», «Մարտական եղբայրություն» և 
ԱՆԿԱ« Կանաչ բերետների եղբայրություն» կազմակերպություններից։
 
  Հրաչյա Մովսիսյանն 1990-ականներին ակտիվորեն աջակցել է վետերաններին և Լենինգրադի Կիրովի շրջանի բնակիչներին։ Իր առաջին բարգործական ծրագրերը այդ մարդկանց ակտիվ աջակցության շնորհիվ   իրակացվեցին Լենինգրադի Կիրովի շրջանում:
Այդ պատճառով մեցենատի համար հատկապես հաճելի էր դառնալ Լենինգրադի վետերանների,  զինված ուժերի և իրավապահ մարմինների մարզային հասարակական կազմակերպության անդամ։ 
 
 Նա նաև արժանացել է «Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համար» մեդալի։  Այս տարվա գարնանը Պողոսյանի հիմնադրամը աջակցել է վետերաններին օգնող 11 կազմակերպության՝ ապահովելով սնունդով և առաջին անհրաժեշտության պարագաներով մոտ 70 տարեցի։
 
Տարեդարձի առթիվ բազմաթիվ մրցանակների թվում էին նաև 
 նավարկության առաջին աստիճանի «Ավրորա» մեդալը, Սանկտ Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ  «120 տարի հայրենիքի ծառայության
մեջ» պատմական նշանը, ԿԱՊ-ի «Հանուն արժանիքի առաջին աստիճանի» հուշագիրը։
 
 Երեկոն առանց անակնկալների չէր. հոբելյարին շնորհավորեցին գործող տիեզերագնացներ, Ռուսաստանի հերոսներ Օլեգ Արտյոմովը և Անտոն Շկապլերովը, Խորհրդային Միության հերոս, Ռուսաստանի հերոս Սերգեյ Կրիկալևը: Տիեզերագնաց Իվան Վագները փոխանցեց շնորհավորանքներ միջազգային տիեզերակայանից։
 
Հրաչյա Պողոսյանի բարեգործությունները  սերտորեն կապված են նաև Ռուս Ուղղափառ եկեղեցու հետ։ Նա ակտիվորեն աջակցում է Սանկտ Պետերբուրգի, Տիխվինի և Գատչինայի թեմերին, և ստացավ շնորհավորանքներ բազմաթիվ հոգևորականներից, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցուց։ Տիխվինի թեմի քարտուղար Օնուֆրի Լարինը Պողոսյանին շնորհեց «Սուրբ Ալեքսանդր Սվիրսկի» առաջին աստիճանի թեմական մեդալ։
 
 Հրաչյա Պողոսյանն իր տարեդարձի կապակցությամբ հազարավոր տեսաուղերձներ, նամակներ և մաղթանքներ ստացավ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և այլ երկրների քաղաքական, գիտական, հասարակական և մի շարք այլ  ոլորտների ներկայացուցիչներից։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 319 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար