Քրիստոֆ Շեբենը եւ Ստյուարտ Էմերսոնը հունիսի 10-11-ին<br /> համերգներով հանդես կգան Վայոց Ձորի մարզում<br />


Քրիստոֆ Շեբենը եւ Ստյուարտ Էմերսոնը հունիսի 10-11-ին
համերգներով հանդես կգան Վայոց Ձորի մարզում

  • 10-06-2009 20:05:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության եւ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող «Գերմանիայի շաբաթներ. 2009» ծրագրի շրջանակներում տենոր Քրիստոֆ Շեբենը եւ դաշնակահար Ստյուարտ Էմերսոնը հունիսի 10-11-ին համերգներ կունենան Վայոց Ձորի մարզում: Գերմանացի երաժիշտները հանդես կգան Ֆելիքս Մենդելսոն Բարթոլդիի, Յոհաննես Բրամսի, Ֆրանց Շուբերտի եւ Ռիխարդ Շտրաուսի ստեղծագործություններն ընդգրկող ծրագրով: Ըստ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան հաղորդագրության, Ջերմուկում համերգը կկայանա հունիսի 10-ին Արվեստի կրթօջախում, իսկ Եղեգնաձորում` հունիսի 11-ին Մշակույթի կենտրոնում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play