Քրիստոֆ Շեբենը եւ Ստյուարտ Էմերսոնը յունիսի 10-11-ին<br /> համերգներով հանդէս կգան Վայոց Ձորի մարզում<br />


Քրիստոֆ Շեբենը եւ Ստյուարտ Էմերսոնը յունիսի 10-11-ին
համերգներով հանդէս կգան Վայոց Ձորի մարզում

  • 10-06-2009 20:05:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան դեսպանութեան եւ Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի նախարարութեան կողմից կազմակերպւող «Գերմանիայի շաբաթներ. 2009» ծրագրի շրջանակներում տենոր Քրիստոֆ Շեբենը եւ դաշնակահար Ստյուարտ Էմերսոնը յունիսի 10-11-ին համերգներ կունենան Վայոց Ձորի մարզում: Գերմանացի երաժիշտները հանդէս կգան Ֆելիքս Մենդելսոն Բարթոլդիի, Յոհաննես Բրամսի, Ֆրանց Շուբերտի եւ Ռիխարդ Շտրաուսի ստեղծագործություններն ընդգրկող ծրագրով: Ըստ Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան դեսպանատան հաղորդագրութեան, Ջերմուկում համերգը կկայանայ յունիսի 10-ին Արուեստի կրթօջախում, իսկ Եղեգնաձորում` յունիսի 11-ին Մշակոյթի կենտրոնում:
  -   Մշակոյթ