Հայաստանում աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 3 հազարով


Հայաստանում աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 3 հազարով

  • 22-08-2020 13:00:36   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում 2020թ. հուլիսի տվյալներով աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը նախորդ ամսվա համեմատ ավելացել է շուրջ 3 հազարով, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«2020 թվականի հուլիս ամսվա տվյալներով աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը Հայաստանում կազմել է 613 հազար, նախորդ ամսվա 610 հազար 300-ի փոխարեն: Նույն ցուցանիշը 2019 թվականի հուլիսին եղել է շուրջ 607 հազար»,- գրել է Փաշինյանը:
 
Վարչապետը հավելել է, որ առողջապահական և տնտեսական կարիքների բալանսավորման քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունք։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play