ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ


ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ

  • 22-08-2020 14:57:57   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Բաղդասարյանը կորցրել է գիտակցությունը, այնուհետև նրա կյանքը հիվանդանոցում փրկել չի հաջողվել։ 
 
«Օգոստոսի 21-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը (ծնված 2001թ), կորցրել է գիտակցությունը: Ժամկետային զինծառայողը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել»,- նշված է հաղորդագրությունում։
 
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 
 ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play