Ինչպես է կորոնավիրուսը նահանջում․անիմացիոն ֆիլմ «Հայ Ձմեռ պապ»-ից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ինչպես է կորոնավիրուսը նահանջում․անիմացիոն ֆիլմ «Հայ Ձմեռ պապ»-ից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 24-08-2020 16:39:02   | Հայաստան  |  Հասարակություն



«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը ներկայացնում է «Համավարակներ․ինչպես հաղթել կորոնավիրուսին» անիմացիոն ֆիլմը։
 
Այն պատմում է մի ընտանիքի մեկ օրվա մասին քաղաքում մոլեգնած կորոնավիրուսի պայմաններում․ հայրն ու աղջիկը աշխատանքի ու դպրոց են գնում, բժշկուհի մայրը հերթապահում է հիվանդանոցում, տատիկն ու պապիկը ինքնամեկուսացված են։ Նրանք բոլորը պահպանում են օրենքները, և կորոնավիրուսը նահանջում է։
 
Ֆիլմը նկարահանվել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում Եվրոպական Միության աջակցությամբ։ 
 
Հոլովակի անիմատորներն են Նաիրա Մուրադյանը և Եվա Մուրադյանը, սցենարի հեղինակն է «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի տնօրեն Արմենուհի Պետրոսյանը, խորհրդատուն՝ ԱԻ գեներալ Նիկոլայ Գրիգորյանը։  
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play