Վերակառուցվում է Երևանի 95-րդ դպրոցը


Վերակառուցվում է Երևանի 95-րդ դպրոցը

  • 25-08-2020 14:55:52   | Հայաստան  |  Հասարակություն

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով շարունակվում է Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը, որի շրջանակում մեկնարկել են Երևանի 95-րդ հիմնական դպրոցի հիմնովին վերակառուցման աշխատանքները: 
 
Դպրոցը սեյսմակայուն կլինի մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում, բացի ապահովությունը և ժամանակակից տեսքը, կառույցը կունենա հակահրդեհային, ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, հարմարեցված կլինի հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար, կունենա հարմարավետ մարզադահլիճ: 
 
Դպրոցը նախատեսված է 600 աշակերտի  համար, վերակառուցման համար ներդրված գումարը կազմում է 1 միլիարդ 159 միլիոն դրամ, որի 20 տոկոսը կառավարության ներդրումն է, 80 տոկոսը Ասիական զարգացման բանկից ներդրված վարկային միջոցներ են:
 
Նույն ծրագրով Հայաստանում նախատեսվում է  առնվազն 46 դպրոցի կառուցում կամ ամրացում: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play